11:10  ,  21 հունվարի, 2022

Անսու Ֆատին դարձյալ վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին դարձյալ վնասվածք է ստացել։ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում Ֆատին փոխարինման էր դուրս եկել 61-րդ րոպեին, սակայն 35 րոպե անց վնասվածքի պատճառով հեռացավ խաղադաշտից՝ չզսպելով արցունքները։

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ֆուտբոլիստը ստացել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք, ապաքինման ժամկետը դեռ հայտնի չէ։ Ֆուտբոլիստը կանցնի լրացուցիչ բուժզննում։

Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերին Ֆատին ծնկի ծանր վնասվածք էր ստացել եւ խաղադաշտ էր վերադարձել 10 ամիս անց։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում