10:48  ,  21 հունվարի, 2022

Հենրիխ Մխիթարյանը 33 տարեկան է, ՀՖՖ-ն շնորհավորել է (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 21-ին նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է հայկական ֆուտբոլի առաջատարին։

Հունվարի 20-ին Հենրիխ Մխիթարյանը 100-րդ հանդիպումն է անցկացրել հռոմեական ակումբի կազմում, պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 3։1 հաշվով հաղթել է «Լեչեին» եւ դուրս եկել Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում