09:56  ,  21 հունվարի, 2022

Չավի․ «Աթլետիկը» գերազանց խաղ անցկացրեց

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Բիլբաոյի «Աթլետիկից» կրած 2։3 հաշվով պարտությունը։

«Կարծում եմ՝ «Աթլետիկը» գերազանց խաղ անցկացրեց։ Բարդ էր առավելություն ստանալը։ Մրցակիցը շատ լավ է պաշտպանվում եւ ստեղծում էր մեծ լարվածություն։ Անհատական պայքարում նրանք գերազանց էին։

Պեդրիի գոլը մեզ հնարավորություն տվեց լրացուցիչ ժամանակում շարունակել պայքարը, բայց հետո տեղի ունեցավ ճակատագրական 11 մետրանոցը։

Մենք փորձեցինք, բայց ոչինչ չստացվեց։ Հիմա միակ ճանապարհն այս նախագծին հավատալն է։ Պետք է տրամադրվել Լա Լիգային եւ Եվրոպայի լիգային։ Այլ տարբերակ ես չգիտեմ»,- Չավիի խոսքը մեջբերում է Marca-ն։

«Աթլետիկը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Աթլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 3։2 (հիմնական ժամանակ՝ 2։2), (տեսանյութ)

Իկեր Մունյաին, 2, 105+1, 11մ, Ինյիգո Մարտինես, 86 - Ֆերան Տորես, 20, Պեդրի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում