02:35  ,  21 հունվարի, 2022

Ռումյան Հովսեփյանը՝ «Ֆլորիանայի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը տեղափոխվել է Մալթայի «Ֆլորիանա», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» էր։

Մալթայի առաջնության 14 տուրից հետո «Ֆլորիանան» 26 միավորով երկրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում