01:06  ,  21 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ․ Մալին, Գամբիան ու Թունիսը դուրս եկան փլեյ-օֆֆ

Կամերունում ընթացող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը։

F խմբի երրորդ տուրում Մալիի հավաքականը 2։0 հաշվով պարտության մատնեց Մավրիտանիային եւ 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Նույնքան միավոր ունի նաեւ Գամբիան, որը 1։0 հաշվով հաղթեց Թունիսին եւ զբաղեցրեց երկրորդ տեղը։

Թունիսը 3 միավորով երրորդն է եւ լավագույն արդյունքով երրորդ տեղ գրաված եւ փլեյ-օֆֆ դուրս եկած չորս թիմերից մեկն է։

Աֆրիկյան ազգերի գավաթ, F խումբ, երրորդ տուր

Մալի - Մավրիտանիա՝ 2։0

Մասադիո Այդարա, 2, Իբրաիմա Կոնե, 49, 11մ

Գամբիա - Թունիս՝ 1։0 

Աբլի Ջալոու, 90+3

Չիրացրած 11մ՝ Սեյֆեդինե Ժազիրի (Թունիս), 45+1

Հեռացում՝ Ֆարուկ Բեն-Մուստաֆա (Թունիս), 45+3

Մրցաշարային դրություն․ Մալի՝ 7 միավոր, Գամբիա՝ 7, Թունիս՝ 3, Մավրիտանիա՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English