MARCELO SENT OFF IN EXTRA TIME pic.twitter.com/bXGIAvQIzK
— ESPN FC (@ESPNFC) January 20, 2022
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էլչեին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ լրացուցիչ ժամանակում՝ 2։1։
Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ 102-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն սեփական տուգանային հրապարակի մոտ վերջին հույսի խախտման համար։
1 րոպե անց «Էլչեն» բացեց խաղի հաշիվը։ Աչքի ընկավ իսպանացի պաշտպան Գոնսալու Վերդուն։ 108-րդ րոպեին հյուրերի իսպանացի կիսապաշտպան Իսկոն վերականգնեց հավասարությունը։ 116-րդ րոպեին Արքայական թիմի հաղթական գոլը խփեց բելգիացի հարձակվող Էդեն Ազարը։
«Ռեալը» դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Էլչե» - «Ռեալ»՝ 1։2 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)
Գոնսալո Վերդու, 103 - Իսկո, 108, Էդեն Ազար, 116
Հեռացում՝ Մարսելո («Ռեալ»), 102, Պերե Միլյա («Էլչե»), 102+2, երկրորդ դեղին քարտ
HAZARD OFF THE BENCH TO TAKE THE LEAD FOR MADRID pic.twitter.com/glS5WlPnjI
— ESPN FC (@ESPNFC) January 20, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում