Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հյուրընկալել է իսպանական «Սելտայի» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին:
Նրանք հայկական ակումբի մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին:
Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, նաև սեմինարներ մարզչական շտաբի հետ:
«Նոայի» մամուլի ծառայությունը նշում է, որ ակումբը կարևորում է Հայաստանում ֆուտբոլի մասսայականացմանը նպաստելուն ուղղված ցանկացած ջանք և հուսով է, որ «Սելտայի» հետ համագործակցությունը կօգնի ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում