23:32  ,  20 հունվարի, 2022

«Նոան» հյուրընկալել է իսպանական «Սելտայի» ներկայացուցիչներին (ֆոտո)

Երեւանի «Նոա» ֆուտբոլային ակումբը հյուրընկալել է իսպանական «Սելտայի» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին:

Նրանք հայկական ակումբի մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին:

Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, նաև սեմինարներ մարզչական շտաբի հետ:

«Նոայի» մամուլի ծառայությունը նշում է, որ ակումբը կարևորում է Հայաստանում ֆուտբոլի մասսայականացմանը նպաստելուն ուղղված ցանկացած ջանք և հուսով է, որ «Սելտայի» հետ համագործակցությունը կօգնի ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիա:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English