22:21  ,  20 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ․ Կոտ դ’Իվուարն ու Հասարակածային Գվինեան 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Կամերունում շարունակվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում խմբային փուլն ավարտեցին E խմբում ընդգրկված թիմերը։

Կոտ դ’Իվուարի հավաքականը 3։1 հաշվով պարտության մատնեց Ալժիրի թիմին եւ 7 միավորով գրավեց առաջին տեղն ու նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Ալժիրի թիմը 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակն ու լքեց պայքարը։

Փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգիրը նվաճեց Հասարակածային Գվինեայի հավաքականը, որը 1։0 հաշվով հաղթանակ տարավ Սիերա Լեոնեի նկատմամբ եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։ Սիերա Լեոնեն ավարտեց պայքարը։

Աֆրիկյան ազգերի գավաթ, E խումբ, երրորդ տուր

Կոտ դԻվուար - Ալժիր՝ 3։1 (տեսանյութ)

Ֆրանկ Կեսյե, 22, Իբրաիմ Սանգարե, 39, Նիկոլյա Պեպե, 54 – Սոֆիան Բենդեբկա, 73

Չիրացրած 11մ՝ Ռիյադ Մահրեզ (Ալժիր), 60

Սիերա Լեոնե - Հասարակածային Գվինեա՝ 0։1 (տեսանյութ)

Պաբլո, 38

Չիրացրած 11մ՝ Կեյ Կամարա (Սիերա Լեոնե),  85

Մրցաշարային դրություն․ Կոտ դ’Իվուար՝ 7 միավոր, Հասարակածային Գվինեա՝ 6, Սիերա Լեոնե՝ 2, Ալժիր՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում