21:21  ,  20 հունվարի, 2022

Ֆաբիո Կանավարոն՝ «Էվերտոնի» գլխավոր մարզիչի թեկնածու

Անգլիական «Էվերտոնը» դիտարկում է գլխավոր մարզիչի պաշտոնում Իտալիայի հավաքականի նախկին ավագ, աշխարհի չեմպիոն, 2006թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոյին նշանակելու տարբերակը, հաղորդում է Football Italia-ն։

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսի պաշտոնանկությունից հետո լիվերպուլյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Դանքան Ֆերգյուսոնը։

48-ամյա Կանավարոյի նախորդ թիմը եղել է չինական «Գուանչժոու Էվերգրանդը», որի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է 2021թ․ սեպտեմբերին։ Նա գլխավորել է նաեւ «Ալ Նասր», «Տյանցզին» ակումբները, ժամանակավոր պաշտոնակատար է եղել Չինաստանի հավաքականում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում