20:24  ,  20 հունվարի, 2022

«Յուվենտուսը» պատրաստ է 65 միլիոն եվրոյով վաճառել Դե Լիգտին

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստ է վաճառել հոլանդացի պաշտպան Մատեյս Դե Լիգտին։ Իտալական ակումբը կքննարկի 65 միլիոն եվրոյից սկսվող առաջարկները, հաղորդում է La Repubblica-ն։

22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», Լոնդոնի «Չելսին» ու Մյունխենի «Բավարիան»։

Դե Լիգտի գործակալ Մինո Ռայոլան եւս ցանկանում է կազմակերպել նրա տրանսֆերը։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Դե Լիգտը մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում