19:02  ,  20 հունվարի, 2022

AusOpen. Սիմոնա Հալեպը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սիմոնա Հալեպը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Ռումինացի թենիսիստուհին մրցեց բրազիլացի Բեատրիս Հադադ Մայայի հետ եւ հաղթանակ տարավ 6։2, 6։0 հաշվով։

Երրորդ շրջանում Սիմոնա Հալեպը կհանդիպի Չեռնոգորիայի ներկայացուցիչ Դանկա Կովինիչի հետ, որը պայքարից դուրս էր թողել բրիտանացի Էմմա Ռադուկանուին։

Ավստրալիայի բաց առաջնության ընտրական մրցանակային հիմնադրամը 54 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում