18:41  ,  20 հունվարի, 2022

«Ալ Նասրը» ցանկանում է այս ամիս ձեռք բերել Օբամեյանգին

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» ցանկանում է այս ամիս վարձակալությամբ ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, հաղորդում է Goal.com-ը։

Դեկտեմբերին կարգապահական խախտումների հետեւանքով 32-ամյա գաբոնցի ֆուտբոլիստը հեռացված է «Արսենալի» կազմից եւ զրկվել ավագի թեւկապից։

Օբամեյանգը մեկնել էր Կամերուն Գաբոնի հավաքականի հետ Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար, սակայն վարակվել էր կորոնավիրուսով, այնուհետեւ Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ նա ունի սրտի հետ կապված խնդիրներ։ Օբամեյանգը վերադարձել է Լոնդոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում