16:05  ,  20 հունվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գնել «Աստոն Վիլայի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը ձեռք բերել «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ջոն Մաքգինին, հաղորդում է The Telegraph-ը։ Շոտլանդացի ֆուտբոլիստի որակները բարձր է գնահատում «Մանչեսթեր Յունայթեդի» տեխնիկական տնօրեն Դարեն Ֆլեթչերը։

Ջոն Մաքգինի պայմանագիրն «Աստոն Վիլայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։ Ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է առնվազն 40 միլիոն ֆունտ ստերլինգ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ջոն Մաքգինը մասնակցել է 17 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English