Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հունվարի 21-ին նա կանցնի բժշկական հետազոտություն եւ հայտնի կդառնա ապաքինման ժամկետը։
Բրազիլացի հարձակվող Նեյմարը վերականգնվել է վնասվածքից հետո եւ հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում