14:08  ,  20 հունվարի, 2022

Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել, Նեյմարը վերականգնվել է

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի 21-ին նա կանցնի բժշկական հետազոտություն եւ հայտնի կդառնա ապաքինման ժամկետը։

Բրազիլացի հարձակվող Նեյմարը վերականգնվել է վնասվածքից հետո եւ հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում