13:13  ,  20 հունվարի, 2022

Կարեն Խաչանով․ Անհամբեր սպասում եմ վաղվա երեկոյին (ֆոտո)

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը իսպանացի Ռաֆայել Նադալի հետ մրցախաղից առաջ հրապարակում է արել Ինստագրամում։

«Երեկ գերազանց հաղթանակ էր։ Անհամբեր սպասում եմ վաղվա երեկոյին Ռոդ Լեյվերի անվան կորտում Ռաֆայի հետ»,- գրել է հայ թենիսիստը՝ հրապարակելով լուսանկարներ։

Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում Խաչանովը 6:4, 6:0, 7:5 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Բենժամեն Բոնզիին։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն Նադալի հետ Խաչանովը կմրցի հունվարի 21-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում