11:55  ,  20 հունվարի, 2022

Ռանգնիկ․ Որոշումներս բխում են թիմի շահերից, հույս ունեմ՝ Ռոնալդուն նույնպես այդպես է մտածում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատմել է թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ զրույցի մասին։ «Բրենթֆորդի» դեմ խաղում 3։1 հաշվի ժամանակ Ռոնալդուն 71-րդ րոպեին փոխարինվել էր եւ դժգոհություն հայտնել։

«Այդ դրվագից հետո ես Ռոնալդուին ասացի, որ 36 տարեկան է, գերազանց մարզավիճակում է, բայց եթե դառնա գլխավոր մարզիչ այդ ամենին կնայի գլխավոր մարզիչի տեսանկյունից։

Որոշումներս բխում են բացառապես թիմի շահերից, հույս ունեմ՝ Ռոնալդուն նույնպես այդպես է մտածում։

Նրա դժգոհությունը նորմալ է, հարձակվողը ցանկանում է գոլ խփել, բայց նա խաղում էր թեթեւ վնասվածքից հետո, եւ կարեւոր է հիշել, որ մի քանի օրից եւս մեկ հանդիպում ունենք։

Բացի այդ «Աստոն Վիլայի» դեմ խաղում 2։0 հաշվից հետո հաղթանակը բաց թողնելուց հետո այս անգամ ցանկանում էինք պաշտպանել մեր առավելությունը եւ կարեւոր էր վերջնամասում վերադառնալ հինգ պաշտպանի»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

21 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 7-րդն է։ «Բրենթֆորդը» 22 խաղում վաստակել է 23 միավոր եւ 14-րդ տեղում է։ 

Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարի 22-ին կընդունի «Վեստ Հեմին»։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։3 (տեսանյութ)

Այվան Թոնի, 85 - Էնթոնի Էլանգա, 55, Մեյսոն Գրինվուդ, 62, Մարկուս Ռեշֆորդ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում