10:20  ,  20 հունվարի, 2022

«Բարսելոնան» կհեռացնի Ուսման Դեմբելեին հիմնական կազմից

«Բարսելոնայի» ղեկավարությունը կհեռացնի Ուսման Դեմբելեին Չավիի ղեկավարած թիմի հիմնական կազմից, հաղորդում է Esport3-ը։ Կատալոնական ակումբն ու 24-ամյա ֆրանսիացի հարձակվողը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Իսպանական մամուլը գրել էր, որ Դեմբելեն համաձայնության է հասել անգլիական ակումբներից մեկի հետ, սակայն չի ցանկանում հիմա փոխել ակումբը, որպեսզի ամռանն ազատ գործակալի կարգավիճակ ստանա եւ ավելի շահավետ ֆինանսական պայմաններով միանա նոր թիմին։

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում