09:04  ,  20 հունվարի, 2022

«Ռոմայի» ավագը բաց կթողնի առաջիկա հանդիպումները

Իտալական «Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին բաց կթողնի առաջիկա մի քանի հանդիպումները, հաղորդում է Il Tempo-ն։ 25-ամյա իտալացի կիսապաշտպանը ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել։

Նա չի կարողանա օգնել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմին «Լեչեի» դեմ գավաթային խաղում եւ «Էմպոլիի» դեմ Իտալիայի առաջնության 23-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա հունվարի 23-ին։

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Ռոմա» - «Լեչե» խաղը հունվարի 20-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս