02:29  ,  20 հունվարի, 2022

«Վալենսիան» ու «Սեւիլիան» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Վալենսիան» ընդունեց «Սեւիլիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

7-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Վալենսիայի» ֆրանսիացի պաշտպան Մուկտար Դիակաբին։ «Վալենսիային» պարտությունից փրկեց պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Գեդեշի գոլը 44-րդ րոպեին։

«Սեւիլիան» 45 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ռեալից» հետ է 4 միավոր։ «Վալենսիան» 9-րդն է՝ 29 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վալենսիա» - «Սեւիլիա»՝ 1։1 (տեսանյութ)

Գոնսալու Գեդեշ, 44 - Մուկտար Դիակաբի, 7, ինքնագոլ

Հեռացում՝ Խոսե Լուիս Գայա («Վալենսիա»), 89, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում