01:52  ,  20 հունվարի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդը» խնդիրներ չունեցավ՝ 3։1 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրից տեղափոխված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց «Բրենթֆորդին»։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

«Մանչեսթեր Յունայթեդից» գոլի հեղինակ դարձան Շվեդիան ներկայացնող հարձակվող Էնթոնի Էլանգան, անգլիացի հարձակվողներ Մեյսոն Գրինվուդն ու Մարկուս Ռեշֆորդը։

21 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 35 միավորով 7-րդն է։ «Բրենթֆորդը» 22 խաղում վաստակել է 23 միավոր եւ 14-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Բրենթֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։3 (տեսանյութ)

Այվան Թոնի, 85 - Էնթոնի Էլանգա, 55, Մեյսոն Գրինվուդ, 62, Մարկուս Ռեշֆորդ, 77

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում