00:55  ,  20 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ․ Նիգերիան ու Եգիպտոսը հաղթեցին եւ դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին D խմբում ընդգրկված թիմերը։

Նիգերիացիները 2։0 հաշվով պարտության մատնեցին Գվինեա Բիսաուի թիմին։

Եգիպտոսի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Սուդանի թիմի նկատմամբ։

Նիգերիան ու Եգիպտոսը դուրս եկան 1/8 եզրափակիչ, Սուդանն ու Գվինեա Բիսաուն չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։

Աֆրիկյան ազգերի գավաթ, D խումբ, երրորդ տուր

Եգիպտոս - Սուդան՝ 1։0 (տեսանյութ)

Մոհամեդ Աբդել Մոնեմ, 35

Գվինեա Բիսաու - Նիգերիա՝ 0։2 (տեսանյութ)

Սադիկ Ումար, 56, Ուիլյամ Տրոստ-Էկոնգ, 75

Մրցաշարային դրություն․ Նիգերիա՝ 9 միավոր, Եգիպտոս՝ 6, Սուդան՝ 1, Գվինեա Բիսաու՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս