09:44  ,  20 հունվարի, 2022

«Արսենալ» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալը» հունվարի 20-ին կընդունի «Լիվերպուլին»։

Բուքմեյքերները կանխատեսում են հիմնական ժամանակում «Լիվերպուլի» հաղթանակը՝ 2․00 գործակից։ «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60։

Եզրափակիչ դուրս գալու հավանականությունը «Լիվերպուլի» համար գնահատվում է 1․50, «Արսենալի» համար՝ 2․40 գործակցով։

«Արսենալ» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Թիմերի առաջին հանդիպումը Լիվերպուլում ավարտվել է ոչ ոքի՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում