«Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայացուցիչներն անգլիական ակումբի հետ քննարկում են ֆուտբոլիստի պայմանագրի հնարավոր խզումը, հաղորդում է The Sun-ը։
Նրանք հանդիպել են Ռիչարդ Առնոլդի հետ, որը փետրվարից կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրենի պաշտոնը։
Ռոնալդուն մտադիր է հեռանալ, եթե գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Անգլիայի առաջնության 20 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով 7-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում