21:12  ,  19 հունվարի, 2022

Արտետան հայտնել է, թե երբ կխաղա Օբամեյանգը

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցող Գաբոնի հավաքականից անգլիական ակումբ վերադարձած հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին։

«Օբամեյանգը վարակվել էր կորոնավիրուսով, եւ ազգային թիմը որոշել էր նրան վերադարձնել Լոնդոն։ Պետք է համոզվենք, որ խաղացողի առողջությունը լավագույն վիճակում է։ Դրանից հետո կտեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- Արտետայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ Օբամեյանգը կորոնավիրուսով վարակվելուց եւ ապաքինվելուց հետո ունի սրտի հետ կապված խնդիրներ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում