20:09  ,  19 հունվարի, 2022

Ջամպաոլոն երկրորդ անգամ գլխավորեց «Սամպդորիան»

Իտալական «Սամպդորիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է իտալացի Մարկո Ջամպաոլոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 54-ամյա մասնագետը փոխարինեց իտալացի Ռոբերտո Դ’Ավերսային։

Մարկո Ջամպաոլոն երկրորդ անգամ է գլխավորում «Սամպդորիան»։ Նա թիմի գլխավոր մարզիչն է եղել նաեւ 2016-2019-ին՝ 123 խաղում տանելով 49 հաղթանակ։

Ջամպաոլոյի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը եւ երկու տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Իտալիայի առաջնության 22 տուրից հետո «Սամպդորիան» 20 միավորով 16-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում