19:48  ,  19 հունվարի, 2022

«Պոգոնի» հաղթանակն ու Վահան Բիչախչյանի գոլը

«Պոգոնը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց թուրքական Բելեկում՝ մրցելով ուկրաինական «Զարյայի» հետ։ Լեհական թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

Խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Պոգոնի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ։

Վահան Բիչախչյանը մեկնարկային կազմում մասնակցեց առաջին խաղակեսին։

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը նորամուտը «Պոգոնում»՝ նշել էր հունվարի 17-ին շվեյցարական «Ցյուրիխի» դեմ ընկերական խաղում եւ դարձել էր գոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։ Գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում