19:03  ,  19 հունվարի, 2022

«Բավարիան» ամռանը կվաճառի Լեւանդովսկուն, եթե չերկարաձգի պայմանագիրը

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ամռանը կվաճառի լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն, եթե համաձայնության չհասնի նրա պայմանագրի երկարաձգման հարցում, հաղորդում է Sport Bild-ը։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Երկարաձգման վերաբերյալ համաձայնություն կողմերը դեռ չունեն։

ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Լեւանդովսկին հայտարարել էր, որ մտադիր է դեռ 4 տարի էլ խաղալ պրոֆեսիոնալ մակարդակում։

Ընթացիկ մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 27 հանդիպման, խփել 34 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում