17:07  ,  19 հունվարի, 2022

Տիգրան Բարսեղյանի գեղեցիկ գոլը «Սլովանի» մարզման ժամանակ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանում» անցկացրած առաջին մարզման ժամանակ դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։ Նա ազատ գործակալի կարգավիճակում էր միացել նոր թիմին։ Ղազախստանի «Աստանայի» հետ նրա պայմանագիրն ավարտվել էր 2021թ. նոյեմբերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում