16:45  ,  19 հունվարի, 2022

Չավի. Դեմբելեն ասում է, որ ցանկանում է մնալ, սակայն նոր պայմանագիր չի կնքում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մեկնաբանել է թիմի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելերի պայմանագրի երկարաձգման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Մենք չենք կարող անվերջ սպասել Ուսմանի որոշմանը։ Կամ նա պետք է կնքի նոր պայմանագիր, կամ մենք պետք է պայմանավորվենք նրա վաճառքի հարցով։

Ես չեմ դիտարկում նրան տրիբունա ուղարկելու տարբերակը ճնշում գործադրելու նպատակով։  Դեմբելեն ասում է, որ ցանկանում է մնալ, սակայն նոր պայմանագիր չի կնքում»,- Չավիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իսպանական մամուլը գրել էր, որ Դեմբելեն պահանջում է տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում