16:14  ,  19 հունվարի, 2022

Ռալֆ Ռանգնիկ. Ջեյդոն Սանչոյի համար բարդ է, սպասումները նրանից մեծ են

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի անհաջող մրցաշրջանի մասին։

«Ջեյդոն Սանչոյի համար հիմա բարդ է հոգեբանորեն եւ ֆիզիկապես Դորտմունդի «Բորուսիայում» անցկացրած ժամանակահատվածի համեմատ։

Սպասումները նրանից Պրեմիեր լիգայում այլ են։ Մարզումների ժամանակ նա լավագույններից մեկն է, բայց դա պետք է ցուցադրել նաեւ հանդիպումներում։ Մենք պետք է օգնենք նրան, որպեսզի վերադարձնի Գերմանիայում ցուցադրած խաղամակարդակը»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում Ջեյդոն Սանչոն մանչեսթերյան թիմի հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում