Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ թենիսիստը մրցեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենժամեն Բոնզիի հետ եւ առավելության հասավ 6:4, 6:0, 7:5 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 4 րոպե։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը։ Իսպանացի թենիսիստը 6:2, 6:3, 6:4 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Յանիկ Հանֆմանին։
Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 54 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում