12:42  ,  19 հունվարի, 2022

35-ամյա Նադալը բացահայտել է գերազանց մարզավիճակի գաղտնիքը

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում գերմանացի Յանկ Հանֆմանին  6:2, 6:3, 6:4 հաշվով հաղթելուց հետո կորտում բացահայտել է գերազանց մարզավիճակի գաղտնիքը՝ առաջացնելով հանդիսականների ծիծաղը։

«Ես գոլֆ եմ խաղում։ Կատակ չեմ անում։ Դա ճշմարտություն է։ Նախորդ երկու տարիներին ծնկահոդերիս վնասվածքների պատճառով չէի կարող նախկինի նման զբաղվել տարբեր մարզաձեւերով։ Մարզադահլիճի սիրահար էլ չեմ, բայց ամեն օր 1-1,5 ժամ մարզվում եմ։ Երբեք ծանրություններ չեմ բարձրացրել»,- Նադալի խոսքը մեջբերում է AusOpeni-ի մամուլի ծառայությունը։

Երրորդ շրջանում Նադալի մրցակիցը կլինի ռուսաստանցի Կարեն Խաչանովի եւ ֆրանսիացի Բենժամեն Բոնզիի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English