11:55  ,  19 հունվարի, 2022

«Ուդինեզեի» ֆուտբոլիստի եւ «Լացիոյի» մարզիչի բախումը (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Լացիո» - «Ուդինեզե» հանդիպման ժամանակ, խաղային դրվագներից մեկում հյուրերի խաղացող Իգնասիո Պուսետոն բախվել է հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։

«Լացիոյի» խաղացող Մանուել Լացարին խաղադաշտից դուրս է հրել Պուսետոյին, որն էլ գցել է եզրագծին մոտ կանգնած Սարիին։

«Լացիոն» այդ խաղում հաղթել էր 1։0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում