02:26  ,  19 հունվարի, 2022

«Կադիսն» ավելացված 6-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Կադիսն» ընդունեց «Էսպանյոլին» եւ հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին՝ 2։2։

Դաշտի տերերը ավելացված ժամանակում խփեցին երկրորդ գոլը։ Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Իվան Ալեխոն՝ հաշիվը դարձնելով 2։1։ Սակայն վերջին վայրկյաններին «Էսպանյոլը» կարողացավ երկրորդ գոլը խփել եւ խուսափել պարտությունից։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

«Կադիսը» 15 միավորով նախավերջին տեղում է, «Էսպանյոլը» 11-րդն է՝ 27 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Կադիս» - «Էսպանյոլ»՝ 2։2 (տեսանյութ)

Ալվարո Նեգրեդո, 54, Իվան Ալեխո, 90+1 - Մանու Մորլանես, 10, Ռաուլ դե Թոմաս, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս