01:57  ,  19 հունվարի, 2022

«Չելսին» Պրեմիեր լիգայի չորրորդ խաղում անընդմեջ հաղթանակ չտարավ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի խաղում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առաջինը հասավ հաջողության։ 28-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ մարոկկացի կիսապաշտպան Հաիկ Զիեշը։ 60-րդ րոպեին «Բրայթոնը» կարողացավ վերականգնել հավասարությունը։

«Չելսին» Պրեմիեր լիգայի չորրորդ խաղում անընդմեջ հաղթանակ չտարավ եւ 23 խաղից հետո 44 միավորով երրորդն է։ Երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» 21 խաղում վաստակել է 45 միավոր։ Առաջատարը չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է, որը 22 խաղից հետո ունի 56 միավոր։ «Բրայթոնը» (21 խաղ) 9-րդն է՝ 29 միավոր։

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բրայթոն» - «Չելսի»՝ 1։1 (տեսանյութ)

Ադամ Ուեբստեր, 60 - Հակիմ Զիեշ, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում