01:19  ,  19 հունվարի, 2022

Գաբոնի եւ Մարոկկոյի հավաքականները 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Կամերունում անցկացվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլն ավարտեցին C խմբում ընդգրկված թիմերը։

Գաբոնը 2։2 հաշվով խաղաց խմբի առաջատար Մարոկկոյի հետ եւ 5 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ ապահովելով 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Մարոկկոն դեռ նախորդ տուրում նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Խմբի մյուս խաղում Կոմորյան կղզիների թիմը 3։2 հաշվով պարտության մատնեց Գանայի հավաքականին եւ 3 միավորով գրավեց երրորդ տեղը։ 6 խմբերում երրորդ տեղ լավագույն արդյունքով գրաված չորս թիմ եւս դուրս կգա 1/8 եզրափակիչ։

Աֆրիկյան ազգերի գավաթ, C խումբ, երրորդ տուր

Գաբոն - Մարոկկո՝ 2։2 (տեսանյութ)

Ջիմ Ալեւինա, 21, Նաիֆ Ագեր, 81, ինքնագոլ - Սոֆիան Բուֆալ, 74, 11մ, Աշրաֆ Հակիմի, 84

Գանա - Կոմորյան կղզիներ՝ 2։3 (տեսանյութ)

Ռիչմոնդ Բոակյե, 64, Ալեքսանդր Ջիկու, 77 - Էլ-Ֆարդու Բեն Նաբուան, 4, Ահմեդ Մոգնի, 61, 85

Հեռացում՝ Անդրե Այու (Գանա), 25

Մրցաշարային դրություն․ Մարոկկո՝ 7 միավոր, Գաբոն՝ 5, Կոմորյան կղզիներ՝ 3, Գանա՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English