00:51  ,  19 հունվարի, 2022

«Բետիսը» հաղթեց եւ ամրապնդվեց երրորդ տեղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Բետիսն» ընդունեց «Ալավեսին» եւ առավելության հասավ 4։0 հաշվով։

Չիլիացի Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բորխա Իգլեսիասը։ Աչքի ընկան նաեւ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Կանալեսն ու իսպանացի հարձակվող Խուանմին։

«Բետիսը» 37 միավորով երրորդ տեղում է եւ 4 միավոր առաջ է չորրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ալավեսը» 18-րդն է՝ 17 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բետիս» - «Ալավես»՝ 4։0 (տեսանյութ)

Բորխա Իգլեսիաս, 11, 41, Սերխիո Կանալես, 29, Խուանմի, 54

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում