22:50  ,  18 հունվարի, 2022

ՊՍԺ-ն վերջնական համաձայնության է հասել Զիդանի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը նոր հանդիպում է անցկացրել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ։ Կողմերը վերջնական համաձայնության են հասել։

Ֆրանսիացի մասնագետը ամռանը փարիզյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է ESPN-ը։

Մաուրիսիո Պոչետինոն ամռանը կվերադառնա Պրեմիեր լիգա։ Սպասվում է, որ նա կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդին»։ Անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում