22:01  ,  18 հունվարի, 2022

Աֆրիկյան ազգերի գավաթ. Սենեգալն ու Գվինեան 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Կամերունում շարունակվող ֆուտբոլի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունում երրորդ տուրի հանդիպումներն անցկացրին B խմբում ընդգրկված թիմերը։

Մալավին ու Սենեգալը հանդիպումն ավարտեցին ոչ ոքի՝ 0։0։ Զիմբաբվեի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Գվենիայի թիմի նկատմամբ։

Սենեգալը 5 միավորով գրավեց առաջին տեղը, Գվինեան երկրորդն է՝ 4 միավոր։ Մալավին 4 միավորով երրորդն է եւ կսպասվի երրորդ տեղ գրաված լավագույն չորս թիմերի միավորների հաշվարկին։

Աֆրիկյան ազգերի գավաթ, B խումբ, երրորդ տուր

Զիմբաբվե - Գվինեա՝ 2։1 (տեսանյութ)

Նոուլեջ Մուսոնա, 26, Կուդակվաշե Մահաչի, 43 - Նաբի Կեյտա, 49

Մալավի - Սենեգալ՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում