21:40  ,  18 հունվարի, 2022

«Վերեսի» գլխավոր մարզիչ. Ժիրայր Մարգարյանը հուսալի է եւ ստեղծագործող

Ուկրաինական «Վերեսի» գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը խոսել է թիմի նորեկ, Երեւանի «Արարատից» տեղափոխված 24-ամյա պաշտպան Ժիրայր Մարգարյանի մասին։

«Մարգարյանը ազգային թիմի խաղացող է եւ ձգտում է պաշտպանության ձախ թեւում խաղալ դրոշակից դրոշակ։ Նա հուսալի է եւ ստեղծագործող։ Կարծում եմ՝ Մարգարյանը հաջող փոխարինող է Նեմչանինովին»,- Վիրտի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Վերեսի» հետ մեկնել է մարզումային հավաքի Թուրքիա։ Մարգարյանի պայմանագիրն ուկրաինական ակումբի հետ երեք տարով է։

Ուկրաինայի առաջնության 18 տուրից հետո «Վերեսը» 23 միավորով 9-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում