19:56  ,  18 հունվարի, 2022

Ֆեդերիկո Կիեզայի վիրահատությունը հետաձգվել է, ֆուտբոլիստը վատառողջ է

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզայի վիրահատությունը հետաձգվել է, հաղորդում է Goal.com-ը։

Իտալացի ֆուտբոլիստը վատառողջ է, ունի բարձր ջերմություն, սակայն կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։

24-ամյա ֆուտբոլիստը ծնկի խաչաձեւ կապանների ծանր վնասվածք էր ստացել «Ռոմայի» դեմ Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում (4։3)։ Նա այս մրցաշրջանում այլեւս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում