18:55  ,  18 հունվարի, 2022

«Նյուքասլը» մոտ 50 միլիոն եվրո կառաջարկի Էդեն Ազարի համար

Անգլիական «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարին եւ պատրաստ է առաջարկել 41 միլիոն ֆունտ ստերլինգ (49,2 միլիոն եվրո), հաղորդում է իսպանական AS-ը։

Էդեն Ազարը ցանկանում է այս ամիս կամ ամռանը հեռանալ իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից, սակայն «Նյուքասլի» նախավերջին տեղը Պրեմիեր լիգայում կարող է խոչընդոտ դառնալ տրանսֆերի համար։ «Ռեալը» դեմ չէ Ազարի հեռանալուն։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ազարը մասնակցել է 13 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English