18:16  ,  18 հունվարի, 2022

AusOpen. Մարեյի, Ցիցիպասի եւ Ռադուկանուի հաղթանակները

Աշխարհի չորրորդ ռակետ, Ստեֆանոս Ցիցիպասը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Հույն թենիսիստը մրցեց շվեդ Միքայել Իմերի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6:2, 6:4, 6:3։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 12 րոպե։

Պայքարը շարունակում է նաեւ բրիտանացի Էնդի Մարեյը, որն առաջին շրջանում 6:1, 3:6, 6:4, 6:7 (5:7), 6:4 հաշվով առավելության հասավ վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիի նկատմամբ։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 52 րոպե։

Կանանց առաջնությունում հաղթական մեկնարկ ունեցավ Էմմա Ռադուկանուն։ Բրիտանացի մարզուհին խաղաց ամերիկացի Սլոան Սթիվենսի հետ եւ առավելության հասավ 1 ժամ, 46 րոպեում՝  6:0, 2:6, 6:1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում