17:58  ,  18 հունվարի, 2022

«Էվերտոնի» սեփականատերը պատրաստ է վաճառել ակումբը

«Էվերտոնի» սեփականատեր, բրիտանացի գործարար Ֆարադ Մոշիրին պատրաստ է վաճառել անգլիական ակումբը, հաղորդում է Daily Mail-ը։

Ակումբը նախորդ երեք տարիներին ունեցել է 265 միլիոն ֆունտ ստերլինգի կորուստ։ Մոշիրին «Էվերտոնի» բաժնետոմսերի 90 տոկոսը գնել էր 450 միլիոն ֆունտ ստերլինգով։ Այժմ լիվերպուլյան ակումբը գնահատվում է 450 միլիոն ֆունտ ստերլինգ։

Մոշիրին 50 միլիոն ֆունտ ստերլինգ էլ ներդրել է ակումբի նոր ստադիոնի շինարարության նախապատրաստական աշխատանքներում։ Շինարարության ընդհանուր արժեքը կես միլիարդ ֆունտ ստերլինգ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English