13:05  ,  18 հունվարի, 2022

«Լոս Անջելես Լեյքերսի» հաղթանակը, Լեբրոն Ջեյմսի ռեկորդը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 101։95 հաշվով պարտության է մատնել «Յուտա Ջազին»։

Լոսանջելեսցիների կազմում ամենաարդյունավետը եղել է ամերիկացի Լեբրոն Ջեյմսը՝ 25 միավոր, 7 փոխանցում, վահանից հետ եկած 7 գնդակ։

Այս ցուցանիշի շնորհիվ Լեբրոն Ջեյմսը նաեւ NBA-ի ռեկորդ է սահմանել։ Նա միակն է, որի հաջողվել է 14 խաղի շարք ունենալ՝ վաստակելով առնվազն 25 միավոր, առնվազն 1 անգամ կատարել 3 միավորանոց նետում, 5 անգամ էլ խլել վահանից հետ եկած գնդակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում