11:17  ,  18 հունվարի, 2022

Ռոնալդուն հայտնել է՝ երբ է ավարտելու կարիերան

Պորտուգալիայի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՖԻՖԱ-ի The Best հատուկ մրցանակին արժանանալուց հետո նշել է, որ 4 կամ 5 տարի էլ դեռ կշարունակի կարիերան։

Ռոնալդուն մրցանակը ստացել է 2021-ին հավաքականների մակարդակում 115 գոլով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ։ Նա գերազանցեց Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեիի ռեկորդը՝ 109 գոլ։

«Ես հպարտ եմ լինել բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն հավաքականների խաղացողների մեջ։ Ես դեռ պահպանում եմ կիրքը ֆուտբոլի եւ գոլ խփելու նկատմամբ։ Ես խաղում եմ ֆուտբոլ հինգ տարեկանից։ Նույնիսկ մարզումների ժամանակ ունեմ մոտիվացիա։

Շուտով կդառնամ 37 տարեկան, բայց ես ինձ լավ եմ զգում։ Շարունակում եմ համառ աշխատանքը, քանի որ սիրում եմ ֆուտբոլը։ Մտադիր եմ եւս չորս կամ հինգ տարի խաղալ։ Եթե դուք լավ եք վերաբերվում ձեր մարմնին, այն անհրաժեշտ պահին վարձահատույց կլինի»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

The Best-ի քվեարկությունում Ռոնալդուն գրավել է 7-րդ տեղը։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում