10:06  ,  18 հունվարի, 2022

Լեւանդովսկի․ Հսկայական պատիվ է այս մրցանակին արժանանալը (ֆոտո)

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ռոբերտ Լեւանդովսկին շնորհակալություն է հայտնել ընտանիքին, երկրպագուներին եւ թիմակիցներին։ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվողը գրառում է արել Ինստագրամում։

«Հսկայական պատիվ է այս մրցանակին արժանանալը։ Անհավանական զգացողություն ունեմ։ Մենք նվիրում ենք մեր կյանքը կատարելագործմանն ու նոր նվաճումներին։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ մեր թիմի, մարզիչների եւ երկրպագուների համար։ Ֆուտբոլը համաշխարհային մարզաձեւ է եւ նման չէ որեւէ այլ մարզաձեւի մարդկանց միավորելու տեսանկյունից։ Սա լեզու է, որը հասկանում են բոլոր մայրցամաքներում։

Մենք պարտավոր ենք ներկայացնել այս խաղի արժեքները՝ ազնվություն, հարգանք, մարզական վարք։ Եւ ես հպարտ եմ, որ դա անում եմ «Բավարիայի» եւ իմ երկրի հավաքականի կազմում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին։ Առանց երկրպագուների չկա ֆուտբոլ։ Մենք կձգտենք ցուցադրել լավագույն խաղը, որպեսզի ֆուտբոլը դարձնենք ամենադիտարժանն աշխարհում երկրպագուների համար։

Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս եւ ընկերներիս աջակցության համար։ Շնորհակալություն»,- գրել է Լեւանդովսկին։

Լավագույն եռյակում Լեւանդովսկին հետ է թողել ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին ու անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին։

View this post on Instagram

A post shared by Robert Lewandowski (@_rl9)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում