09:37  ,  18 հունվարի, 2022

The Best․ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչը Ռոնալդուին չի նշել լավագույն եռյակում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի համար քվեարկությունում Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը լավագույն եռյակում չի նշել Պորտոիգալիայի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Քվեարկության արդյունքները հրապարակել է ՖԻՖԱ-ի կայքը։

Սանտուշն առաջին տեղում նշել է ֆրանսիացի Նգոլո Կանտեին («Չելսի»), երկրորդ տեղում՝ իտալացի Ժորժինյոյին («Չելսի»), երրորդ տեղում՝ լեհ Ռոբերտ Լեւանդովսկուն («Բավարիա»)։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լեւանդովսկին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս